Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երևանի քաղաքապետարանը հաջորդ տարի նախատեսում է սկսել մայրաքաղաքում խցանումների հաղթահարմանն ուղղված լուծումների իրականացումը։ Դրանք նախապես կներկայացվեն հանրային քննարկման՝ առնվազն որոշակի շրջանակների համաձայնությունը ստանալու նպատակով»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի քննադատությանը, թե Երևանում մի կետից մյուսը տեղափոխվելու համար տիեզերագնացի առողջություն է պետք՝ քաղաքապետն ասաց, որ ստեղծված նյարդային իրավիճակը հասկանալի է համարում։
«Եթե քաղաքում օրեր շարունակ ունենում ենք տասը բալանոց խցանումներ, դա բոլորին է նյարդայնացնում՝ ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև ինձ և մեր քաղաքացիներին։ Ավելի կարևոր է հստակեցնել, թե այս իրավիճակում ով ինչ անելիք ունի»,-ասաց քաղաքապետը:
Նա հավելեց, որ այդ լուծումները ենթադրելու են նաև Կառավարության գործընկերների կողմից ընդհանուր կարգավորումների փոփոխություն, վերաբերելու են դպրոցներին, ավտոմեքենաների քանակին, կանգառներին և ավտոկայանատեղիներին։

