Խցանումներ առաջացնող խախտումների համար տուգանքները կքառապատկվեն․ ինքնագլորների համար ևս նոր կանոններ կառաջարկվեն Zarkerak - Խցանումներ առաջացնող խախտումների համար տուգանքները կքառապատկվեն․ ինքնագլորների համար ևս նոր կանոններ կառաջարկվեն
Zarkerak Zarkerak - Խցանումներ առաջացնող խախտումների համար տուգանքները կքառապատկվեն․ ինքնագլորների համար ևս նոր կանոններ կառաջարկվեն
Խցանումներ առաջացնող խախտումների համար տուգանքները կքառապատկվեն․ ինքնագլորների համար ևս նոր կանոններ կառաջարկվեն

Խցանումներ առաջացնող խախտումների համար տուգանքները կքառապատկվեն․ ինքնագլորների համար ևս նոր կանոններ կառաջարկվեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր ուսումնասիրությունները և մշտադիտարկումները վկայում են, որ ճանապարհային երթևեկության որոշ խախտումներ էականորեն են ազդում հատկապես Երևանում առաջացող խցանումների վրա, իսկ դրանց տուգանքները կամ բալային կշիռները անհամաչափ են այդ արարքների նկատմամբ»: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով Ճանապարհային երթևեկության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը:

Նա նկատեց, որ Տրանսպորտային միջոցների ավելացման պայմաններում աճի միտում ունեն նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման հետ կապված խախտումները:

Մկրտչյանը նշեց, որ այս տեսանկյունից Կառավարությունը առաջարկում է որոշ իրավախախտումների համար ներդնել առավել խիստ տուգանային համակարգեր: Մասնավորապես «մուտքն արգելվում է», կամ «բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» իրավախախտման համար գործող 5000 դրամ տուգանքը դարձնել 20000 դրամ, իսկ նման արարքի համար վարորդական վկայականից հանել 2 տուգանային միավոր:

Արտոնություններով 20 հազար դրամ տուգանքը կկազմի 11200 դրամ, իսկ 5000 դրամի դեպքում այն կազմում է 2800 է:

«Կանգառն արգելվում է» ճանապարհային խախտման դեպքում նույնպես սահմանվելու է 20000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր: Համանման տուգանք է առաջարկվում նաև տրանսպորտային միջոցների երկրորդ կամ ավել շարքերում կայանելու համար՝ կրկին 5000-ից տուգանքը բարձրացնել 20000 դրամ և 0,25 տուգանային միավորը դարձնել 1 միավոր:

Առաջարկվում է խստացնել նաև մեքենաների տարհանման դեպքերի համար սահմանված տուգանքը՝ այն 20000-ից դարձնելով 29 հազար դրամ և տուգանային 0,5 միավորին ավելացնել 1 միավոր:

Ինչ վերաբերում է մինչև 12 տարեկան երեխաների տեղափոխման կարգը խախտելուն, ապա առաջարկվում է 5000 դրամը բարձրացնել 20 հազար դրամ և նախատեսել 1 տուգանային միավոր:

Մկրտչյանը նշեց, որ նոր նախագծով առաջարկվում է հնարավորություններ ստեղծել, որպեսզի տեղում թքի ստուգման միջոցով հնարավոր լինի գնահատել վարորդների սթափությունը՝ թմրանյութերի օգտագործման դեպքերը բացահայտելու համար:  

Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է կանոնակարգել ինքնագլորների օգտագործման կարգը: Այս դեպքում առաջարկվում է փոփոխություն մտցնել, որպեսզի այն օգտագործել կարողանան 16 տարին լրացած անձինք, իսկ արագությունը հետիոտների շրջանում և մայթերին սահմանվի 10 կմ/ժամ արագությունը:  

17 Նոյեմբեր, 2026 13:50
Վեր