Այդ նույն ուժերը տարբեր կերպ 46 անգամ արդեն միավորվել են. Ռուբինյանը՝ ընդդիմության մասին Zarkerak - Այդ նույն ուժերը տարբեր կերպ 46 անգամ արդեն միավորվել են. Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Zarkerak Zarkerak - Այդ նույն ուժերը տարբեր կերպ 46 անգամ արդեն միավորվել են. Ռուբինյանը՝ ընդդիմության մասին
Այդ նույն ուժերը տարբեր կերպ 46 անգամ արդեն միավորվել են. Ռուբինյանը՝ ընդդիմության մասին

Այդ նույն ուժերը տարբեր կերպ 46 անգամ արդեն միավորվել են. Ռուբինյանը՝ ընդդիմության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ով ասաց, որ այդ ուժերը բաժանվել էին, որ մի հատ էլ միավորվում են, այդ նույն ուժերը տարբեր կերպ անընդհատ միավորվում են, 46 անգամ արդեն միավորվել են»,-լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ընդդիմությանը՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Խոսելով նոր Սահմանադրության հետ կապված ընդդիմության դիրքորոշման և իրականացրած ակցիայի մասին՝ Ռուբինյանը նկատեց. «Ոնց են իրենք ասում, որ դեմ են մի տեքստի, որը չեն տեսել: Տարօրինակ եմ համարում փողոցներում մարդկանց համոզելը դեմ լինել մի բանի, որ իրենք չեն ուզում, որ մարդիկ որոշեն: Թող թողնեն, որ ժողովուրդը որոշի, ինչու չորոշի ժողովուրդը: ԵԽԽՎ-ն պաշտոնապես ֆիքսել է, որ հայաստանյան ընդդիմությունը կամ դրա մեծամասնությունն օտարերկրյա ազդեցության գործակալներ են, էլ չեմ խոսում տխրահռչակ «004» շրջաբերականի մասին, որն ընդունել է Դաշնակցությունը, որում ուղիղ գրված է, որ Հայաստանը կարող է պետք լինի իր ինքնիշխանությունը զիջի հանուն «ազգային նպատակների»: Մեր ընդդիմադիր գործընկերներն անկախության և ինքնիշխանության ուղիղ հակառակն են: Օրինակ՝ Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը չի կարելի բացառել, որ մեր ընդդիմադիր գործընկերներին կարող է և sms-ներ գրած լինել»:

17 Նոյեմբեր, 2026 12:54
Վեր