Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Խցանումներից դժգոհություններ ունենք բոլորս, ով ուրախ կլինի խցանումով, ոչ ոք և դրա մասին բոլորն էլ խոսում են, այդ թվում՝ պարոն Ավինյանը, քաղաքապետարանի գործունեության նպատակներից մեկն է նաև տարբեր միջոցներով ստեղծել իրավիճակ, որ խցանումները քիչ լինեն: Բնական է նաև, որ խցանումներն ունեն պատճառ, օրինակ՝ ավտոմեքենաների քանակի կտրուկ ավելացումը, Հայաստանի բնակչության ավելացումը, դա անխուսափելի խնդիր է ցանկացած զարգացող քաղաքի համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ըստ Ռուբինյանի՝ կա օբյեկտիվ խնդիր և այդ օբյեկտիվ խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի գործընկերները գտնեն. «Վստահ եմ՝ նրանք աշխատում են այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է պարոն Ավինյանին, չեմ համարում, որ նա տապալել է Երևանի կառավարումը, հակառակը՝ համարում եմ, որ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում և կշարունակի բերել»:


