Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. դեսպան Zarkerak - Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. դեսպան
Zarkerak Zarkerak - Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. դեսպան
Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. դեսպան

Բելգիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. դեսպան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բելգիան շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Բելգիայի դեսպան Ժյուլիեն դե Ֆրեպոնը՝ Թագավորի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ Բելգիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգանում է տարբեր ոլորտներում, իսկ երկու երկրների կառավարությունները կանոնավոր ու կառուցողական երկխոսություն են պահպանում հարցերի լայն շրջանակի շուրջ, ներառյալ՝ տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև այն, թե ինչպես պաշտոնական Բրյուսելը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, կայունության ամրապնդմանը և բարգավաճմանը։

Դեսպանն ընդգծել է, որ տպավորված է խաղաղության կառուցման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերով, ինչպես նաև Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի ժողովուրդների համար տարածաշրջանային ինտեգրման և տրանսպորտային կապի առավելությունները ցույց տալու ջանքերով։

 

 

17 Նոյեմբեր, 2026 13:26
Վեր