Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երբ ենք մենք նկատում, որ քաղաքացին, վարորդը քարսիթ չունի, երբ, որ տեղի է ունենում վթար, կամ վարորդին պարեկը կանգնեցնում է: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով Ճանապարհային երթևեկության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերին:
«Եկեք մտածենք այնպիսի նորմ, որը կպարտադրի, որ վարորդը քարսիթ ունենա ու բանը չհասնի նրան, որ վարորդը գնա վթարի ենթարկվի ու երեխան տուժի դրանից նոր այդ ժամանակ պարզվի, որ իր մեքենայում քարսիթ չկար»,-ասաց պատգամավորը:
Չախոյանը անդրադառնալով խցանումներին օրինակ բերեց Վազգեն Սարգսյան փողոցի վրա կայանման պատկերը, որտեղ հաճախ են վարորդները երկրորդ գծում կայանում:
«Տարհանող մեքենաները չեն բավարարում այդ մեքենաները հանելու համար»,-ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ Երևանում կան փողոցներ որտեղ ուղղակի տեսանկարահանում գոյություն չունի և նման փողոցներում, ընդհուպ մինչև երրորդ շարք մեքենաներ են կայանված: Չախոյանի գնահատամամբ տուգանքների քառապատկումը այդ փողոցների լիցքաթափման համար որևէ ազդեցություն չի ունենա:


