Հանրային տրանսպորտը պետք է աշխատի ժամացույցի նման. Ավինյանը ներկայացրել է իրենց կողմից առաջարկվող լուծումները Zarkerak - Հանրային տրանսպորտը պետք է աշխատի ժամացույցի նման. Ավինյանը ներկայացրել է իրենց կողմից առաջարկվող լուծումները
Zarkerak Zarkerak - Հանրային տրանսպորտը պետք է աշխատի ժամացույցի նման. Ավինյանը ներկայացրել է իրենց կողմից առաջարկվող լուծումները
Հանրային տրանսպորտը պետք է աշխատի ժամացույցի նման. Ավինյանը ներկայացրել է իրենց կողմից առաջարկվող լուծումները

Հանրային տրանսպորտը պետք է աշխատի ժամացույցի նման. Ավինյանը ներկայացրել է իրենց կողմից առաջարկվող լուծումները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Շատ կարևոր է, որպեսզի մայրաքաղաքում Ա կետից Բ կետ տեղափոխվելու համար Երևանի քաղաքապետարանն առաջարկի իր լուծումները և այդ լուծումները չեն ներառելու միայն մեր լիազորությունները, դրանք ենթադրելու են նաև Կառավարության գործընկերների որոշակի ընդհանուր կարգավորումների փոփոխություն, դրանք վերաբերելու են մեր դպրոցներին, ավտոմեքենաների քանակին, կանգառներին և ավտոկայանատեղիներին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ քաղաքապետի՝ նվազագույնը լուծումների տեսանկյունից հենց այս տարի պետք է  լինի հանրային քննարկում, մյուս տարի պլանավորում են փաստացի սկսել իրականացնել բոլոր այն լուծումները, որոնց վերաբերյալ կլինի նվազագույնը որոշ շրջանակների հանրային համաձայնությունը:

Անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի տարածած տեսանյութին՝ կապված խցանումների հետ՝ Ավինյանը նշեց. «Գնահատում եմ շատ բնական այդ ստեղծված նյարդը, քաղաքում օրեր շարունակ մենք ունենում ենք 10 բալանոց խցանում, իրականում դա նյարդայնացնող է և նյարդայնացնում է բոլորիս: Ես հասկանում եմ, որ մեզնից ակնկալիքներն էականորեն ավելի մեծ են, քանի որ տեսնում ենք, որ կոնկրետ լուծումներ տարբեր հարցերի տվել ենք: Այն, ինչ պետք է անի Երևանի քաղաքապետարանը՝ վերլուծական, կարգավորումների, այլ գերատեսչություններին կարգավորումներ առաջարկելու տեսանկյունից՝ անելու է»:

Ավինյանի խոսքով՝ այսօր Երևանում գործում են փաստացի սահմանափակումներ. «Դրանք այն սահմանափակումներն են, որոնց առերեսվում ենք ամեն օր Երևանում պիկ ժամին երթևեկելիս, դա ավտոմեքենաների աննորմալ քանակն է և ավտոմեքենաների տարբեր վարորդների անկանոն վարելու ձևերը և կանոնները խախտելը, որը բերում է շղթայաձև խցանումների: Սրանք պայմանավորված են տնտեսական աճով, մարդիկ ունեն գումար, ավտոմեքենա են գնում, բայց սրանք կարծում եմ՝ ձեռնտու չեն ոչ մեկին, որովհետև նույնիսկ հանրային տրանսպորտով երթևեկող մարդն ունենում է խնդիրներ: Լուծում համար 1՝ հանրային տրանսպորտը պետք  է ունենա առանձնացված գծեր և տարբեր ուղղություններով, տրանսպորտը պետք է կարողանա անխոչընդոտ երթևեկել՝ ունենալով առավելություն բոլոր մնացած տրանսպորտային միջոցների նկատմամբ: Երկրորդ՝ տարեցտարի ավելացող ավտոմեքենաների քանակն ուղղակիորեն ազդում է NO2-ի թվերի աճին քաղաքում: Սկսվելու են որոշակի ստանդարտների ներդրումների քննարկումներ այդ թեմայով՝ կարգավորելով ավտոմեքենաների քանակը դրանով, որը չի նշանակում, որ մարդն իր ավտոմեքենայով չի կարողանալու տվյալ վարչական շրջան մտնել, դա նշանակում է, որ կարողանալու է մտնել ինչ-որ սահմանափակումներով: Բոլոր լուծումները դրվելու են հանրային քննարկման: Հանրային տրանսպորտը պետք է աշխատի ժամացույցի նման»:

17 Նոյեմբեր, 2026 14:32
Վեր