Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Առողջության ապահովագրական համակարգի շահառու է հանդիսանում շուրջ 100 հազար հոգեկան առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Երեմյանը՝ անդրադառնալով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին:
«Ցավոք Երևանում 29-ամյա երիտասարդի սպանության դեպքից հետո, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիները թիրախավորվեցին: Մենք որպես հասարակություն խոսում ենք ներառականությունից, խոսում ենք դրա կարևորությունից, բայց կրկին թիրախավորում ենք առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացուն»,-ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ առողջապահության նախարարության ջանքերով վերջերս բարելավվել է Ավանի հոգեկան առողջության կենտրոնի շենքային պայմանները և դրա ներսում տիրող մթնոլորտը:


