Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա Zarkerak - Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա
Zarkerak Zarkerak - Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա
Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա

Ջեյմս Քեմերոնը Հայաստան չի գա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Տիտանիկ», «Ավատար», «Տերմինատոր» և «Այլմոլորակայիններ» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ հանդիպումը և դրան հաջորդող համերգը չեն կայանա։ Այս մասին հայտնում է «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունում։

 

«Հասկանում ենք, թե որքան սպասված էր այս երեկոն, և անկեղծորեն ցավում ենք պատճառված անհարմարության համար։ Տոմսերի ամբողջ գումարը 5 աշխատանքային օրվա ընթացքում ավտոմատ կվերադարձվի գնման ժամանակ օգտագործված վճարային միջոցին։ Լրացուցիչ գործողություն կատարելու անհրաժեշտություն չկա»,– ասված է հաղորդագրությունում։

 

Ընկերությունը խոստանում է առաջիկա մի քանի օրվա ընթացքում տրամադրել նաև լրացուցիչ պարզաբանումներ։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերին հայտնել էր, որ Քեմերոնը նոյեմբերի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում կունենա կինոյի ոլորտի ներկայացուցիչների և հանդիսատեսի հետ, կխոսի կինոյի, իր ստեղծագործական ճանապարհի, մեծ գաղափարների և տեխնոլոգիական նորարարությունների մասին։ Տոմսերի վաճառքը սկսվել էր սեպտեմբերի վերջին։

 

 

17 Նոյեմբեր, 2026 18:53
Վեր