Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ. ՊՆ Zarkerak - Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ. ՊՆ
Zarkerak Zarkerak - Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ. ՊՆ
Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ. ՊՆ

Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ. ՊՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 16-ին Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2026 թվականի ընթացքում պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները։

ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ԶՈՒ կերպափոխման ընթացքը։

Կողմերը քննարկել և համաձայնեցրել են 2027 թվականի համագործակցության ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք նոր ոլորտներին վերաբերող միջոցառումներ։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աշխատանքները համագործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Հաջորդ պաշտպանական խորհրդակցությունները տեղի կունենան Երևանում։

17 Նոյեմբեր, 2026 22:25
Վեր