ԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը Zarkerak - ԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը
Zarkerak Zarkerak - ԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը
ԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը

ԱԽ քարտուղարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համագործակցության ծրագրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին։ Այդ մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։

 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի մանրամասները և մտքեր փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ։

 

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Դաֆնե Մարեին Հայաստանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրման գործում ԿԽՄԿ-ի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

 

16 Ապրիլ, 2026 16:00
Վեր