Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Աապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ջերմուկ ավտոճանապարհի 149 կմ հատվածում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապապարհը ամբողջությամբ փակվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությհան Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Փրկարարները պարեկների և քաղաքացիների հետ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են ապառաժ քարերը և այն դարձել է երթևեկելի։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն քարաթափման հետևանքով վնասվել են նաև երկաթե արգելապատնեշները։


