Երևանի փոխքաղաքապետն ընդունել է Փարիզի իր գործընկերոջը Zarkerak - Երևանի փոխքաղաքապետն ընդունել է Փարիզի իր գործընկերոջը
Zarkerak Zarkerak - Երևանի փոխքաղաքապետն ընդունել է Փարիզի իր գործընկերոջը
Երևանի փոխքաղաքապետն ընդունել է Փարիզի իր գործընկերոջը

Երևանի փոխքաղաքապետն ընդունել է Փարիզի իր գործընկերոջը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի գլխավորած պատվիրակությանը Երևանի քաղաքապետարանում ընդունել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում Երևանի փոխքաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների ու շրջանների միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև Երևանի և Փարիզի գործընկերությունը։

Կողմերը քննարկել են նաև բնապահպանական համընդհանուր խնդիրներ, ինչպես նաև նախանշել այն ուղղությունները, որոնք հետագայում կնպաստեն համագործակցության նոր նախաձեռնությունների մեկնարկին։

23 Հոկտեմբեր, 2026 22:56
Վեր