COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը Zarkerak - COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը
Zarkerak Zarkerak - COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը
COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը

COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարն այսօր երիտասարդական էր: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն այցելել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ ծանոթանալու տաղավարային միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Տաղավարում, մասնավորապես, ներկայացվել է Գյումրու երիտասարդական կենտրոնի «Թղթի երկրորդ կյանքը» նախաձեռնությունը, որի առանցքում Հայաստանի էնդեմիկ բույսերն ու կենդանիներն էին: Տաղավարի այցելուները հնարավորություն ունեն նաև ծանոթանալու ԿԳՄՍՆ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հաղթող նախագծերից երկուսին՝ «Մեղրամոմե բուժիչ վիրակապեր» և «Գազատար խողովակից գազի արտահոսք հայտնաբերող ռոբոտ» նախագծերին:

Նախարարի տեղակալ Քրիստինե Թաթարյանը երիտասարդ հեղինակներից հետաքրքրվել է ծրագրերի իրականացման ընթացքով, դրանց շարունակականության ապահովման հնարավորություններով՝ ընդգծելով, որ նախագծերը կարևոր դեր կարող են ունենալ նաև հանրային կյանքում:

Նախարարի տեղակալը հետևել է նաև «Արարատ» երիտասարդական կենտրոնի «I promise…» նախագծին, ծանոթացել «Մատնահետք թիմ» սոցիալական ձեռներեցության ծրագրին, որի շրջանակում երիտասարդները թղթի և կտորի թափոններից տարբեր իրեր են պատրաստում։

Տաղավարում իրենց ծրագրերն են ներկայացրել նաև Արթիկի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները:

Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ հետևել է նաև «Հզորացնելով հաջորդ սերնդին. երիտասարդական առաջնորդություն՝ սահմաններից դուրս» պանելային քննարկմանը, որին մասնակցում էին տարբեր բուհերի ուսանողներ, հետազոտողներ:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության տաղավարում երիտասարդության թեման կներկայացվի նաև հոկտեմբերի 28-ին: Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ:

23 Հոկտեմբեր, 2026 17:44
Վեր