COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը Zarkerak - COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Zarkerak Zarkerak - COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը

COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

CBD COP17-ի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող EU4Biodiversity in Sevan ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։ Այն նպատակ ունի նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը, կենսաբազմազանության պահպանությանը, բնապահպանական կառավարման բարելավմանը և կայուն ֆինանսավորման մեխանիզմների զարգացմանը։

Նախաձեռնությունը կարևոր քայլ է «Սևանա լիճ 2050» տեսլականի իրականացման, ջրային էկոհամակարգերի երկարաժամկետ պահպանության և Հայաստանի միջազգային բնապահպանական հանձնառությունների առաջմղման ուղղությամբ։

23 Հոկտեմբեր, 2026 13:57
Վեր