Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը. վերջինը ծանր վիճակում է Zarkerak - Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը. վերջինը ծանր վիճակում է
Zarkerak Zarkerak - Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը. վերջինը ծանր վիճակում է
Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը. վերջինը ծանր վիճակում է

Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը. վերջինը ծանր վիճակում է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 27-ին ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղի տներից մեկից «հիպովոլեմիկ շոկ, որովայնի, կրծքավանդակի, ձախ ազդրի, ձախ բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տղամարդը բուժօգնության է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել քրեական վարչության խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավորը 34-ամյա Հրանտ Կ․-ն է։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սարի թաղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վիրավորին դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել նրա զուգընկերուհին՝ Երևանի բնակիչ 20-ամյա Շուշան Ֆ․-ն։

Նույն օրը Շուշան Ֆ․-ն ծանր մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, որտեղից կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական 3-րդ բաժին։

18 Հոկտեմբեր, 2026 12:28
Վեր