Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Zarkerak - Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Zarkerak Zarkerak - Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ալբանիայում ընթացող երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ կանանց պայքարում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 90 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

Գրիգորյանն առաջինն էր նաև հրում վարժությունում 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունքով:

Երկամարտի 202 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին ոսկե մեդալակիր է Եվրոպայի առաջնությունում:

14 Հոկտեմբեր, 2026 17:29
Վեր