Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին,
◾️ Շենգավիթում չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը, և 12-ից 13-ը,
◾️ Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-ից 13-ը,
◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում չեն գերազանցել։

