Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ձեր կռիվը բեյջի թելի հետ չի, ձեր կռիվը թերմոսի հետ չի, ձեր կռիվը Հայաստանի պետականության հետ է, ձեզ ձեռք չի տալիս, որ ՀՀ-ն անկախ պետություն է ու կազմակերպում է այնպիսի միջոցառում, որին աշխարհի 190 երկրներից մասնակցելու է 15 հազար մարդ, որի տնտեսական էֆեկտը շատ դժվար է գերագնահատել, դժվար է գերագնահատել դրա քաղաքական էֆեկտը»,-ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանի խոսքով՝ աշխարհի որոշում կայացնողների մի շատ մեծ մաս օրեր շարունակ լինելու է Հայաստանում. «Այս ամեն ինչի PR էֆեկտն աշախրհի համաշխարհային թոփ մեդիաներով անընդհատ հնչելու է Հայաստան անունը, բայց դա ձեզ ձեռք չի տալիս, որովհետև ձեր պատկերացմամբ՝ ինչ գործ ունի քոսոտ ծայարգավառն իրեն դրել է պետության տեղ նման միջոցառում է կազմակերպում: Ձեր ընկալմամբ ՀՀ-ն, որ մաքսիմումը կարող է կազմակերպել՝ ՀՀ-Կալուգա բիզնես ֆորումն է, դուք սրա հետ չեք կարողանում հաշտվել»:

Դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը և ղեկավար Նարեկ Կարապետյանին՝ Ալեքսանյանն ասաց. «Պարոն Կարապետյան, դուք իրոք բիզնեսո՞վ եք զբաղվել: Այն ընկերությունը, որը դուք կարող է գնաք ու ձեզ շատ էժան մի հատ թերմոս ծախի, միշտ չի որ կարող է 15 հազար թերմոս ձեզ վաճառի, եթե այդքանն իմանայիք, ձեր ՀԷՑ-ի կառույցներում 1950-ականների ստրուկտուրաներ չէին լինի: Դուք շարունակում եք պայքարել ՀՀ-ի դեմ, դուք ձեր այս կռիվը ևս պարտվելու եք ու Հայաստանը շարունակելու է անցկացնել միջազգային միջոցառումներ, ՀՀ-ն լինելու է աշխարհի քաղաքական քարտեզի վրա, Հայաստանը Կալուգայի հետ քույր մարզ չի դառնալու»:

12 Հոկտեմբեր, 2026 11:59
Վեր