«Հայաստան» դաշինքն, ըստ էության, զբաղվում էր ողբերգության վաճառականությամբ․ Կոնջորյան Zarkerak - «Հայաստան» դաշինքն, ըստ էության, զբաղվում էր ողբերգության վաճառականությամբ․ Կոնջորյան
Zarkerak Zarkerak - «Հայաստան» դաշինքն, ըստ էության, զբաղվում էր ողբերգության վաճառականությամբ․ Կոնջորյան
«Հայաստան» դաշինքն, ըստ էության, զբաղվում էր ողբերգության վաճառականությամբ․ Կոնջորյան

«Հայաստան» դաշինքն, ըստ էության, զբաղվում էր ողբերգության վաճառականությամբ․ Կոնջորյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այսօր, որ լսում եմ «Ուժեղ Հայաստանի» գործընկերների ելույթները և իմ մոտ տպավորություն է, որ «Ուժեղ Հայաստանը» «Հայաստան» խմբակցության պատանեկությունն է։ Ձեզանից առաջ այն նույն թեզերը, որ ասում եք, ասել են «Հայաստան» դաշինքի պատգամավորները,  ընդ որում ասել են ձեզանից լավ։ Այսպիսի հայտարարություն ԱԺ-ում ելույթի ժամանակ հնչեցրել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին։ 

«Ինչ էր անում «Հայաստան» դաշինքը, սպասում էր, որ մի խնդիր առաջանա՝ էսկալացիա, դժբախտություն և այլն, վերցնում էր այդ խնդիրը բերում էր ՀՀ գլխավոր ամբիոնը և դա փորձում էր վերածել քաղաքական կապիտալի։ Ըստ էության զբաղվում էր ողբերգության վաճառականությամբ՝ մտածելով, որ դա իրենց բերելու է քաղաքական կապիտալ և հաջորդ ընտրություններին բնականաբար վերածվելու է քվեների»,-ասաց Կոնջորյանը։ 

ԱԺ նախագահի տեղակալը նշեց, որ ընդդիմադիրների նման գործելաոճի պատճառով «Հայաստան» դաշինքը այժմ ԱԺ-ում ներկայացված է ամենաքիչ մանդատներով։ 

«Սա այն պատճառով, որ քաղաքացին երբ նստած նայում է ձեր ելույթները, որտեղ ասում եք, որ ՔՊ-ի սխալ քաղաքականության պատճառով է, որ ադրբեջանցին հատել է սահմանը եկել է կրակել ու հանցագործություն կատարել և այլն, անում է հետևություն, ու մտածում է, որ եթե ՔՊ-ի սխալ քաղաքականության արդյունքում է տեղի ունեցել այս դժբախտությունը, ուրեմն նաև ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ վերջին երկու տարում ՀՀ սահմանին զոհեր չեն եղել»,-ասաց Կոնջորյանը։ 

Ըստ ԱԺ նախագահի տեղակալի ԵԽԽՎ զեկույցն էլ ընդդիմադիրների խայտառակությունն է։

 

06 Հոկտեմբեր, 2026 18:38
Վեր