Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Հայէկոնոմբանկը Մայամիում բարձր ղեկավարության մակարդակով մասնակցեց SWIFT միջազգային համակարգի ամենամյա Sibos 2026 համաժողովին, որն այս տարի անցկացվեց «Թվային ֆինանսներ՝ արհեստական բանականությամբ առաջնորդվող տնտեսությունների համար» խորագրի ներքո:
Արհեստական բանականության կիրառմանը պատրաստ ֆինանսական ենթակառուցվածքների ձևավորումն այսօր համաշխարհային ֆինանսաբանկային համակարգի առաջնահերթություններից է։ Այս համատեքստում ֆինանսական ոլորտի ավելի քան 500 միջազգային փորձագետների քննարկումների առանցքում էին գործառնական մոդելների արդիականացման, թվային փոխակերպումների և հմտությունների զարգացման հարցերը։
Համաշխարհային ֆինանսական համակարգի զարգացմանը, միջազգային փոխանցումների կատարելագործմանը և ֆինանսական ենթակառուցվածքների անվտանգությանը վերաբերող պանելային քննարկումներից և առկա ու նոր գործընկերների հետ հանդիպումներից բացի, Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները մասնակցել են նաև բանկային և ֆինտեխ արդյունաբերության նորարարություններին վերաբերող տարբեր աշխատանքային մոդուլների:
Համաժողովը վերահաստատեց կարևոր մի գաղափար. ֆինանսական ոլորտի ապագան մեծապես պայմանավորված է լինելու ավանդական համակարգերի և նորարարական լուծումների սահուն ինտեգրմամբ:
Նման հեղինակավոր համաժողովներին մասնակցությունը վերահաստատում է Հայէկոնոմբանկի պատրաստակամությունը՝ տեղական շուկայում ներդնելու միջազգային լավագույն փորձն ու տեխնոլոգիական նորարարությունները, ինչպես նաև լավ հնարավորություն է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության նոր հնարավորություններ դիտարկելու համար։

86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


