Եթե ընդդիմադիր գործընկերներն ԱԺ նիստերի դահլիճ էլ չգային, չէր տուժի ԱԺ աշխատանքը, մի բան էլ որակը շատ-շատ կբարելավվեր. Ռուբինյան Zarkerak - Եթե ընդդիմադիր գործընկերներն ԱԺ նիստերի դահլիճ էլ չգային, չէր տուժի ԱԺ աշխատանքը, մի բան էլ որակը շատ-շատ կբարելավվեր. Ռուբինյան
Zarkerak Zarkerak - Եթե ընդդիմադիր գործընկերներն ԱԺ նիստերի դահլիճ էլ չգային, չէր տուժի ԱԺ աշխատանքը, մի բան էլ որակը շատ-շատ կբարելավվեր. Ռուբինյան
Եթե ընդդիմադիր գործընկերներն ԱԺ նիստերի դահլիճ էլ չգային, չէր տուժի ԱԺ աշխատանքը, մի բան էլ որակը շատ-շատ կբարելավվեր. Ռուբինյան

Եթե ընդդիմադիր գործընկերներն ԱԺ նիստերի դահլիճ էլ չգային, չէր տուժի ԱԺ աշխատանքը, մի բան էլ որակը շատ-շատ կբարելավվեր. Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ակնհայտ է, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետաքրքրված չեն, որպեսզի իրենց հանցակիցների բացասական և խայտառակ գործողությունների ամբողջ ներկապնակը բացվի հանրության առաջ: Կտրիճ Ներսիսյանը քաղաքական իմաստով իրենց հանցակիցն է, Կտրիճ Ներսիսյանի եղբայրը, որն ապացուցված ԿԳԲ գործակալ է եղել, նրանց քաղաքական պարտնյորն է և բոլոր այն հոգևորականները, որոնք բազմաթիվ կանոնական խախտումներ են կատարել և խախտել են Աստծո առաջ տված իրենց ուխտը, նույնպես իրենց գործընկերն են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով՝ բնական է, որ ընդդիմադիրները հետաքրքրված չպետք է լինեին Եկեղեցու ճգնաժամի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց. «Դրանից այդ աշխատանքը չի տուժի: Եթե մեր ընդդիմադիր գործընկերներն ընդհանրապես ԱԺ նիստերի դահլիճ էլ չգային, չէր տուժի ԱԺ աշխատանքը, մի բան էլ որակը շատ-շատ կբարելավվեր»:

Անդրադառնալով ընտրակեղծիքներին՝ Ռուբինյանն ասաց. «Պետք է դատվեն բոլոր այն անձինք, որոնք լայնամասշտաբ ընտրակեղծիքների մեխանիզմ են կիրառել 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ: Շատ թալաչիներ կան, որոնք այս տարիների ընթացքում դեռ չեն դատվել և որոնց վերաբերյալ կան քրեական գործեր, հույս ունեմ, որ բոլոր թալանչիները հերթով դատվելու են»:

06 Հոկտեմբեր, 2026 14:56
Վեր