Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ստուգայց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ հետևեցի երեկոյան անվանականչին և այլ միջոցառումների անցկացմանը:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Արձանագրված թերությունների վերացման վերաբերյալ տվել եմ հանձնարարականներ՝ սահմանելով սեղմ ժամկետ. օրվա կարգացուցակը պետք է անշեղորեն պահպանվի»,- գրել է նախարարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է ՊՆ զորամասերից մեկը՝ հետևելու երեկոյան անվանականչին։

