Քննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները Zarkerak - Քննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Քննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Քննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի և միջզգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղար Թերեզա Լազարոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում ընդգծվել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման պայմաններում աշխարհագրական հեռավորությունը պակաս ազդեցություն ունի համագործակցության զարգացման հեռանկարների վրա և առկա են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ բարձրաստիճան մակարդակի փոխայցելությունները:

Արարատ Միրզոյանը և Թերեզա Լազարոն մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Երևանում հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17):

 

26 Սեպտեմբեր, 2026 22:03
Վեր