Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը Zarkerak - Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը
Zarkerak Zarkerak - Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը

Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով հարակից միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից:

Միջոցառումը, որը կազմակերպվել է Հնդկաստանի և Հունաստանի կողմից, միտված էր ապահովելու քննարկում տարբեր ոլորտներում արհեստական բանականության աճի հարցերի շուրջ. արհեստական բանականությունն աստիճանաբար ինտեգրվում է տնտեսություններին, հաղորդակցություններին և անվտանգության միջավայրին, և կարևորել է դրա զարգացման ու կիրառման ուղղորդումը՝ ի նպաստ խաղաղության, կայունության և մարդկային զարգացման։

Զեկույցներով են հանդես եկել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեխնոլոգիաների հարցերով բանագնաց Ամանդիպ Սինգհ Գիլը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և Զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ Իձումի Նակամիցուն:

Քննարկմանն անդրադարձել է արհեստական բանականության գործնական, այդ թվում՝ հակամարտությունների վաղ նախազգուշացման, հումանիտար կարիքների գնահատման, արբանյակային տվյալների վերլուծության, հումանիտար լոգիստիկայի, վերականգնման պլանավորման հնարավորություններին:

26 Սեպտեմբեր, 2026 15:51
Վեր