Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը. Նիկոլ Փաշինյան
Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը. Նիկոլ Փաշինյան

Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ներկայումս մենք կենտրոնացած ենք «Թրիփ ուղի» նախագծի իրականացման ուղղությամբ, որի իրականացման արդյունքում մենք լիարժեք կբացենք տարածաշրջանային կապակցվածությունը, քանի որ 1990-ականների սկզբներից Հայաստանը փաստացի շրջափակման մեջ է։ Այս մասին նախօրեին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ Ադրբեջանի հետ, մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը և դրա շրջանակում նաև երկաթուղային կապը Հայաստանի և Թուրքիայի միջև բացվի։ Իսկ ընդհանուր շրջանակում դա կփոխի ընդհանրապես միջազգային լոգիստիկան, որովհետև միջազգային հանրությունը նոր ուղի ձեռք կբերի, նոր ուղի կստանա Արևելքի և Արևմուտքի միջև»,–ասել է նա։

Փաշինյանը նաև խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին՝ նշելով. «Որպես Թրիփի զուգահեռ արդյունք նաև կբացվի երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև. «Ի՞նչ ի նկատի ունեմ։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը ստեղծեց «խաղաղության խաչմերուկ» անունով նախագիծը, ահա գրքույկը, մենք նույնիսկ բրենդավորումը ունենք, այս ամենը միասին այս նախագիծը դառնում է իրականություն»,–ասաց ՀՀ վարչապետը։

23 Սեպտեմբեր, 2026 13:53
Վեր