Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես ՀՀ վարչապետն եմ, ես ձեզ համար վաշխառու չեմ, տոկոս տվող կամ վարկ տվող ու ստացող, ես ՀՀ վարչապետն եմ ու լուրջ եմ վերաբերում այդ կարգավիճակին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ բոլոր թալանչիները պետք է պատասխանատվության ենթարկվեն, նախկին-ներկա՝ էական չի. «Ես մոտիկ եմ միայն հայ ժողովրդի հետ, ուրիշ ոչ մեկի հետ այդ իմաստով ես մոտիկ չեմ, 8 տարի վարչապետ եմ և ուրիշ որևէ մեկի համար իմ լիազորություններից չբխող հարց չեմ լուծել: Մենք որևէ տեղ չկանք, չենք կարող լինել, որովհետև դա մեր էությանը և մեր արժեքային համակարգին հակառակ է: Պրծանք այն թեմաներից՝ Ֆրանսիայում, Կանադայում տուն, փակվեց այդ թեման, հիմա արդեն սուպերմարկետներում փայ եմ մտնում, բա ո՞ւր է իմ հյուրանոցը: Ես ինչ դատով դատում եմ, պատրաստ եմ նույն դատով դատվել: Մտածում ե՞ք երկրի վարչապետն առավոտից իրիկուն մտածում է, թե այս մի թափթփուկն այս մի թափթփուկին ոնց թափթփուկացրեց, լո՞ւրջ եք ասում, բոլոր թափթփուկները պետք է հայտնվեն բանտում, գողի տեղը բանտում է և ես ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում եմ՝ կլինի օրենքով գող, կլինի ավագաու որոշմամբ գող, բոլոր գողերը պետք է հայտնվեն բանտում»:


