Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը Zarkerak - Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը
Zarkerak Zarkerak - Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը

Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայացրել են իրենց փորձը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված միջոցառում է կազմակերպվել, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալներ Գևորգ Մանթաշյանը և Տաթև Ասլանյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը շնորհավորել է միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին բարձր արդյունքներ արձանագրելու կապակցությամբ՝ նշելով, որ այս ձեռքբերումը նրանց հաջողությունների ճանապարհի սկիզբն է․ յուրաքանչյուր հաջորդ մարտահրավեր նրանք կդիմավորեն առավել մեծ պատրաստվածությամբ և ոգևորությամբ։ Աննա Բաբաջանյանը հորդորել է դպրոցականներին երբեք չկասկածել սեփական ուժերին, հանդես գալ նորարար նախաձեռնություններով և հաստատակամորեն ընթանալ դեպի իրենց նպատակները։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին, ծնողներին և ողջ թիմին՝ աշխատանքի, աջակցության և տեսանելի ձեռքբերումների համար:

Միջոցառմանը ներկա են եղել նաև դպրոցական առարկայական օլիմպիադաներում հաջողությամբ հանդես եկած սովորողներ, մասնավորապես՝ ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ բնագիտական ու տեխնոլոգիական ուղղություններով բարձր արդյունքներ արձանագրած աշակերտները:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումների և ցուցաբերած բարձր արդյունքների վերաբերյալ։ IOAI-ի հայ մասնակիցները ներկայացրել են իրենց փորձը, անցած ճանապարհն ու ձեռքբերումները, ինչպես նաև հնարավորություն են ունեցել շփվելու տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, պետական կառույցների և կրթական համայնքի ներկայացուցիչների հետ։

Միջոցառման նպատակն էր արժևորել հայ դպրոցականների միջազգային հաջողությունները, խրախուսել նրանց հետագա մասնագիտական զարգացումը, ինչպես նաև երիտասարդների շրջանում խթանել հետաքրքրվածությունը արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և STEM ուղղությունների նկատմամբ։

Նշենք, որ հայ աշակերտներն արդեն երկրորդ տարին անընդմեջ են մասնակցում AI-ի միջազգային օլիմպիադային, որի ազգային կազմակերպիչը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն է (FAST)։

Հայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել այս տարվա օգոստոսի 2-8-ն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI): Հայաստանն այս տարի ներկայացրել է միանգամից երկու թիմ՝ յուրաքանչյուրում չորսական աշակերտ (առավելագույն թույլատրելին IOAI-ում)։

Օլիմպիադան անցել է 3 փուլով՝ տնային (3 առաջադրանք), թիմային (2 փուլով առաջադրանքներ՝ սիմուլյացիոն և Galbot ռոբոտով) և անհատական (6 առաջադրանք ԱԲ-ից): Թիմը ձևավորվել է Հայաստանում IOAI-ի պաշտոնական հավատարմագրված ներկայացուցչի՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից անցկացված ազգային ընտրական փուլի արդյունքում՝ բոլոր մարզերից գրանցված 170 աշակերտի հետ պայքարում:

Հավաքականի կազմում ընդգրկված էին 6 մասնակից՝ «ԱԲ սերունդ» ծրագրից, 1 մասնակից՝ Ֆիզմաթ դպրոցից, 1 մասնակից՝ «Ֆոտոն» վարժարանից․ հավաքականը գրանցել է մինչ օրս լավագույն արդյունքը IOAI-ում. 8 մասնակիցներից 5-ը արժանացել են պաշտոնական պարգևի կամ ճանաչման։

Նրանցից երեքը մասնակցել են նաև անցած տարի Պեկինում կայացած օլիմպիադային․ մասնակիցներից մեկը բրոնզե մեդալ էր նվաճել անհատական պայքարում։

Բացի անհատական մրցույթից՝ Հայաստանը մասնակցել է նաև թիմային մրցույթին, որտեղ 97 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը շուրջ 120 թիմերի միջև՝ զիջելով միայն Նոր Զելանդիայի, Հոնկոնգի, Պուերտո Ռիկոյի և Իսպանիայի հավաքականներին։

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ միջազգային օլիմպիադայում ցուցաբերած բարձր արդյունքների համար բրոնզե մեդալ նվաճած սովորողները՝ Արամ Ամիրխանյանը և Ռազմիկ Եփրեմյանը, մեկ տարի ժամկետով կրթաթոշակ կստանան։

17 Սեպտեմբեր, 2026 13:20
Վեր