Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե ուզում են հանեն ռազմաբազան, թող հանեն, եթե չեն ուզում հանեն՝ մենք պատրաստ ենք քննարկել մեզ ոչ անհրաժեշտ բազայի մնալու պայմանները»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ որևէ պաշտնյա որևէ անգամ ռուսական կողմի հետ շփումների ընթացքում չի բարձրացրել ռազմաբազայի հեռացման հարցը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերին՝ վարչապետը նշեց. «Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ: Ուզում են հեռացնեն, թող հեռացնեն: Սա կարծիք չէ՞: Դա էլ է հետաքրքիր, որ կարծիքի որոշիչներ կան, որ Հայաստանը պետք է ունենա այսպիսի կարծիք՝ հիմնական Կիկոսի մահի տրամաբանությամբ:
Ես երեկ ԱԺ-ում էլ ասացի, ձեզ էլ կասեմ, մենք երբեք Հայաստանում գործող ռազմաբազայի հարցը քննարկման չենք դրել: Հիմա Ռուսաստանն է դրել քննարկման, և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ: Ինչ անենք, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի նման ասենք. «Վա~յ գնացինք մարդի, ունեցանք որդի, անունը Կիկոս, գդակը պոպոզ, բազան հանեցին վեր ընկանք քարին, մնացինք անտեր, վա~յ Կիկոս ջան, վա~յ որդի ջան»:


