Մենք նորմալ տղերք ենք, կռիվ մի սարքեք, չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան Zarkerak - Մենք նորմալ տղերք ենք, կռիվ մի սարքեք, չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան
Zarkerak Zarkerak - Մենք նորմալ տղերք ենք, կռիվ մի սարքեք, չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան
Մենք նորմալ տղերք ենք, կռիվ մի սարքեք, չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան

Մենք նորմալ տղերք ենք, կռիվ մի սարքեք, չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դուք ուժեղ չեք, ու սա չեմ ասում ֆիզիկական առումով, այլ որ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա բռունցքներով հարձակվելը դա թուլության նշան է, ավելին՝ թուլիկության։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին ասաց, ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

«Որ ձեզ խփում են, դուք ձեր ախրանիկներին եք կանչում, որ հետևը սպասեն, մենք ըտենց չենք, մենք նորմալ տղերք ենք, մենք ձեր կերպ չենք ապրում»,-ասաց նա։ Նա նշեց, որ եթե վրդովվեցրել է աթոռով իր հարվածելը, կամ գործընկերների հարվածները, ապա առաջարկ ունի։ «Կռիվ մի սարքեք, չեք ծեծվի, էդքան բան»,-ասաց նա։

Նա նշեց ընդդիմությունը և իրենց առաջնորդը քաղաքական մտքի հետ խնդիր ունեն, չեն կարողանում լսել, ընկալել և հակադարձել։ «Սա ձեր տեղը չի»,-ասաց նա։

Պատգամավորը տեսանյութ ցույց տվեց և մեկնաբանեց։ «Սերժի Վաչոն, քանի մեշոկ փող է հանում, սա Սերժի ախրանի պետի ձեռքի ծախսի փողն է, նայեք քանի մեշոկ փող է հանում։ Սերժի Վաչոն դուք եք, դուք Սերժի Վաչոն եք»,-ասաց նա։ Վահագն Ալեքսանյանը նշեց, որ որ գուգլում գրես կոռուպցիա, հանրապետական կուսակցության նկարն է բերում։

 

29 Հոկտեմբեր, 2026 13:21
Վեր