«Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում Zarkerak - «Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում
Zarkerak Zarkerak - «Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում
«Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում

«Ծաղկունք»-ի 10-ամյակը՝ Մոսկվայում․ երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր՝ մեկ հարթակում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացավ «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որի շրջանակում «Մոսպրոդյուսեր» համերգասրահում իրականացվեցին երկու մեծամասշտաբ համերգային ծրագրեր։ Փառատոնը մեկ հարթակում համախմբեց տարբեր քաղաքներից և երկրներից ժամանած պարային համույթների, մասնակիցների և հայկական պարարվեստի ներկայացուցիչների՝ դառնալով մշակութային համագործակցության, ստեղծագործական փորձի փոխանակման և ազգային արժեքների հանրահռչակման կարևոր հարթակ։ Փառատոնի չորս փուլերն ամփոփվեցին հոբելյանական եզրափակիչ միջոցառմամբ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ներկայանալու միջազգային բեմում, ցուցադրելու իրենց ստեղծագործական ներուժը և արժանիորեն ներկայացնելու հայկական պարարվեստը։

«Ծաղկունք» միջազգային փառատոնը տարիների ընթացքում ձևավորվել է որպես մշակութային համագործակցության միջազգային հարթակ՝ միավորելով Հայաստանից և արտերկրից ժամանած պարային համույթներին։ Այն նպաստում է հայկական ազգային պարի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև տարբեր երկրների մշակութային համայնքների միջև կապերի ամրապնդմանը։ Փառատոնի կազմակերպիչ՝ «Կամուրջ» մշակութային կենտրոնի գործունեության առանցքում հայկական պարարվեստի և մշակույթի զարգացումն ու հանրահռչակումն է, ստեղծագործական խմբերի համար միջազգային բեմերում ներկայանալու հնարավորությունների ստեղծումը և Հայաստան–Սփյուռք մշակութային համագործակցության ընդլայնումը։ Մոսկվայում կայացած հոբելյանական փառատոնը ևս մեկ կարևոր քայլ էր այս առաքելության իրականացման ճանապարհին՝ շարունակելով հայկական մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու և տարբեր երկրներում ապրող հայերին ազգային արվեստի շուրջ համախմբելու նախաձեռնությունը։

«Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը դարձավ տարիների հետևողական աշխատանքի, մշակութային համագործակցության և հայկական պարարվեստի շուրջ ձևավորված մեծ համայնքի հերթական կարևոր հանգրվանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով հետագա միջազգային ծրագրերի իրականացման համար։

29 Հոկտեմբեր, 2026 11:52
Վեր