Ուզում ենք գործատուները բարձրացնեն իրենց աշխատողների աշխատավարձերը, ուզում ենք, որ 200 պլյուս աշխատավարձ ստանան. Փաշինյանը առողջության ապահովագրման մասին Zarkerak - Ուզում ենք գործատուները բարձրացնեն իրենց աշխատողների աշխատավարձերը, ուզում ենք, որ 200 պլյուս աշխատավարձ ստանան. Փաշինյանը առողջության ապահովագրման մասին
Zarkerak Zarkerak - Ուզում ենք գործատուները բարձրացնեն իրենց աշխատողների աշխատավարձերը, ուզում ենք, որ 200 պլյուս աշխատավարձ ստանան. Փաշինյանը առողջության ապահովագրման մասին
Ուզում ենք գործատուները բարձրացնեն իրենց աշխատողների աշխատավարձերը, ուզում ենք, որ 200 պլյուս աշխատավարձ ստանան. Փաշինյանը առողջության ապահովագրման մասին

Ուզում ենք գործատուները բարձրացնեն իրենց աշխատողների աշխատավարձերը, ուզում ենք, որ 200 պլյուս աշխատավարձ ստանան. Փաշինյանը առողջության ապահովագրման մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Առողջության համակարգի ներդրումից հետո 200 հազար պլյուս աշխատավարձ ստացող անձնանց թիվը բավականին մեծացել է՝ հենց այդ որոշման բերումով»: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին զեկույցին:

«Հիմա մենք ըստ էության ասում ենք, որ ուզում ենք գործատուները բարձրացնեն իրենց աշխատողների աշխատավարձերը: Ուզում ենք, որ գոնե 200 պլյուս աշխատավարձ ստանան: Ասում ենք նաև հետևյալը. «Հունվարի մեկից պետք է նաև մասնակցեք մինչև 200 հազար ստացողի առողջության ապահովագրման ձեռք բերմանը»: Ընդ որում 2027 թվականի հունվար 1-ից Կառավարությունը, այսինքն պետական բյուջեն կմասնակցի գործընթացին, այսինքն 4400 դրամը կվճարվի պետական բյուջեից, 4400 դրամը կվճարի գործատուն և 2000 դրամը կվճարի աշխատողը»,-ասաց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ 2027 թվականի ընթացքում Կառավարությունը այս աջակցությունը կտրամադրի, սակայն 2028 թվականի հունվարի 1-ից բյուջեն դուրս կբերվի այս գործընթացից:

«Վճարումը կատարվելու է հետևյալ տրամաբանությամբ. Մի մասը պետք է արվի սոցիալական կրեդիտով, քաղաքացիները պետք է հետ ստանան իրենց վճարած եկամտային հարկից: Որքան պակասի պետք է գործատուն վճարի կամ էլ ուղղակի պետք է աշխատավարձը բարձրացնի գործատուն՝ աշխատավարձը դառնա 200 հազար պլյուս  և ինքը այդտեղից դուրս գա ու աշխատողին մենակ թողնի առողջության ապահովագրման վճարման համակարգից: Օրենքի ամենամեծ ու ֆունդամենտալ փոփոխությունը սա է: Փաստորեն այսպիսով մենք ևս 350 հազար քաղաքացու ներառում ենք առողջության ապահովագրության համակարգի մեջ: Սա կարծում եմ շատ կարևոր է մարդկանց բարեկեցությունը բարձրացնելու իմաստով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև ներկայացրեց 2026 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում առողջության ապահովագրության ապահովման տրմադրամն տվյալները՝ նշելով Կառավարությունը կենտրոնացած է 65 պլյուս տարիք ունեցող քաղաքացիների վրա:

«Այս ընթացքում 65 պլյուս տարիքի 26914 թոշակառու օգտվել է1 մլն դրամ և ավել ծառայություններից, որը կարող է լինել նաև 2 մլն, 3 մլն, 4 մլն: Իսկ 500 հազար դրամից ավել ծառայություններից օգտվել է 62116 կենսաթոշակառու: Ուզում եմ նաև, որ ընդհանուր մասշտաբները հասկանանք: Ընդհանուր առմամբ բոլոր խմբերից 500 հազարից ավել արժեք ունեցող ծառայություններից օգտվել է 97580 մարդ: Սա ակնհայտ է դարձնում, թե որքան կարևոր է այդ բարեփոխումը, որը տեղի է ունեցել»,-ասաց վարչապետը:

29 Հոկտեմբեր, 2026 11:42
Վեր