Նոր անձնագիր ստանալու դեպքում՝ ինչ կլինի արդեն ունեցած վիզաների հարցը և ով կարող է ունենալ հատուկ համարներով անձնագիր Zarkerak - Նոր անձնագիր ստանալու դեպքում՝ ինչ կլինի արդեն ունեցած վիզաների հարցը և ով կարող է ունենալ հատուկ համարներով անձնագիր
Zarkerak Zarkerak - Նոր անձնագիր ստանալու դեպքում՝ ինչ կլինի արդեն ունեցած վիզաների հարցը և ով կարող է ունենալ հատուկ համարներով անձնագիր
Նոր անձնագիր ստանալու դեպքում՝ ինչ կլինի արդեն ունեցած վիզաների հարցը և ով կարող է ունենալ հատուկ համարներով անձնագիր

Նոր անձնագիր ստանալու դեպքում՝ ինչ կլինի արդեն ունեցած վիզաների հարցը և ով կարող է ունենալ հատուկ համարներով անձնագիր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եթե անձնագրում վիզաներ կան և անձը ցանկանում է ստանալ նոր բիոմետրիկ անձնագիր, ապա նախկին անձնագրի վիզաները կարող են օգտագործել։ Այս մասին, պարզաբանելով վիզաների հետ կապված հարցը, ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Եթե դիմեն և ստանան նոր բիոմետրիկ փաստաթուղթ մենք ընդամենը դակելու ենք նախկին անձնագիրը, որը չի հանդիսանա անձը հաստատող փաստաթուղթ, բայց վիզան կշարունակի ուժի մեջ մնալ և կօգտագործվի»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ որևէ պարտադիր բան չեն նախատեսել գործող անձնագրերը փոխարինելու, այսինքն ում անձնագիրը կամ նույնականացման քարտը դեռ վավերականացման ժամկետ ունի, կարող են օգտագործել մինչև դրա ժամկետի ավարտը։ «Եթե ցանկացան ստանալ նոր բիոմետրիկ փաստաթուղթ, հանձնում են իրենց մոտ ունեցած բոլոր փաստաթղթերը»,-ասաց նա։

Ի դեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն անձնագիրը, որի համարը օրինակ 00001-է, որոշում են կայացրել որ դա կլինի վճարովի։

«Ֆիքսված գնով, բայց լավ գնով կլինի վճարովի։ Դա եկամտի աղբյուր է»,-ասաց նա։

Նշենք, որ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման և տրամադրման մերժման կարգը, լրացուցիչ վճարի դիմաց ավելի սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի և նույնականացման քարտի տրամադրման ժամկետը և լրացուցիչ վճարի չափը սահմանելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման ընթացքում մասնավոր գործընկերոջ ներգրավման մասին որոշման նախագիծը։

29 Հոկտեմբեր, 2026 12:13
Վեր