Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մենք բոլորս պետք է հոգ տանենք մեր պետության մասին, որ մեր պետությունը հոգ տանի մեր մասին։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Որպես պետության հոգածության օրինակ նա բերեց, որ 2026 թվականին առաջին 9 ամիսներին 320 միլիոն դոլար ծախսել են 65 + տարիքի մարդկանց առողջապահական կարիքները հոգալու համար։ Նա նշեց, որ որևէ մեկը իր ընտանիքի բարեկեցության համար չի ծախսում ավելի մեծ գումար, քան ծախսում է պետական բյուջեն։
Անդրադառնալով երաշխավորների մասին խոսակցություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որտեղ երաշխավոր է եղել ավարտվել է աղետով ու ցեղասպանությունով։
«ՀՀ-ի մեր միակ ու հուսալի երաշխավորը պատկերավոր ասած՝ ՀԴՄ-ն է, այսինքն՝ աշխատանքը և վճարած հարկերը։ Ով բացի ՀԴՄ-ից ուրիշ երաշխավոր փնտրում է, ՀՀ-ն ուզում է առաջնորդի 1920, 2020 թվական, մենք չպետք է վերադառնանք 20 թվականների տրամաբանության»,-ասաց նա։


