Ընդդիմությունը՝ ընտրակաշառք, իշխանությունը՝ կաբինետ, պադավատ, պեչատ․ սիրելի ժողովուրդ, դուք ինչի՞ց եք վախենում Zarkerak - Ընդդիմությունը՝ ընտրակաշառք, իշխանությունը՝ կաբինետ, պադավատ, պեչատ․ սիրելի ժողովուրդ, դուք ինչի՞ց եք վախենում
Zarkerak Zarkerak - Ընդդիմությունը՝ ընտրակաշառք, իշխանությունը՝ կաբինետ, պադավատ, պեչատ․ սիրելի ժողովուրդ, դուք ինչի՞ց եք վախենում
Ընդդիմությունը՝ ընտրակաշառք, իշխանությունը՝ կաբինետ, պադավատ, պեչատ․ սիրելի ժողովուրդ, դուք ինչի՞ց եք վախենում

Ընդդիմությունը՝ ընտրակաշառք, իշխանությունը՝ կաբինետ, պադավատ, պեչատ․ սիրելի ժողովուրդ, դուք ինչի՞ց եք վախենում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ավարտվել է «Ընդդեմ ընտանեկան բռնության» ստորագրահավաքը։

«Եղանք Հայաստանի 10 մարզում, 19 քաղաքում։ Բայց ստորագրահավաքը մի կողմ։ Պետք է անդրադառնամ «երկրում վախի մթնոլորտ է» արտահայտությանը։

Պետք է խոստովանեմ, որ երբ առաջին անգամ այս արտահայտությունը լսեցի մարզերում, սկզբում չհասկացա, թե ինչ վախի մթնոլորտի մասին է խոսքը, ով ումից է վախենում։ Հետո պարզվեց, որ շատ տեղերում ՏԻՄ ընտրություններ են, և բոլորը բոլորից վախենում են։

Ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներն ու թիմերը վախենում են իշխանականներից, վախենում եմ պարտվել ընտրապայքարում և դիում են անազնիվ միջոցների, այդ թվում ընտրակաշառք են բաժանում։ Իշխանական թեկնածուներն ու թիմերն էլ վախենում են, որ կպարտվեն ընտրակաշառքին և փողի դիմաց աշխատեցնում են այն՝ ինչ ունեն․ կաբինետ, պադավատ, պեչատ։

Արդյունքում վատ պայքար, ճնշումներ, ձերբակալություններ, աշխատանքից ազատումներ և ահա վախի մթնոլորտ»,- ասել է Աննա Հակոբյանը։

Հակոբյանը դիմելով ժողովրդին՝ նկատել է, թե եթե ընդդիմությունն ու իշխանությունը վախենում են ինչ-որ բան կորցնելուց, ապա ինչից է վախենում ժողովուրդը, որ ընտրակաշառք է վերցնում։

«Սիրելի ժողովուրդ, եթե ընտրակաշառք եք վերցրել՝ հենց այսր վերադարձրեք այդ կեղտոտ փողը»,- ասել է նա։

24 Հոկտեմբեր, 2026 14:16
Վեր