Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. 15 մարդ մահացել է, 27-ը՝ տուժել Zarkerak - Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. 15 մարդ մահացել է, 27-ը՝ տուժել
Zarkerak Zarkerak - Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. 15 մարդ մահացել է, 27-ը՝ տուժել
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. 15 մարդ մահացել է, 27-ը՝ տուժել

Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. 15 մարդ մահացել է, 27-ը՝ տուժել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հնդկաստանի Գվալիոր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Դեպքի հետևանքով 15 մարդ մահացել է, ևս 27-ը՝ տուժել, հայտնում է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Նախնական տվյալներով՝ վարորդը տեխնիկական անսարքության պատճառով չի կարողացել կառավարել մեքենան։

Միջադեպը տեղի է ունեցել Գվալիորի Շիտալա Մատա տաճարի մոտ, որտեղ հավաքված է եղել հավատացյալների բազմություն։ Բրինձ տեղափոխող բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը և մխրճվել մարդկանց մեջ։

Ծանր վնասվածքներ ստացած հինգ ուխտավոր հոսպիտալացվել է, իսկ մյուսները ստացել են թեթև վնասվածքներ։

18 Հոկտեմբեր, 2026 17:16
Վեր