Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար․ Zarkerak - Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար․
Zarkerak Zarkerak - Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար․
Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար․

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար․

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Մալխաս Ամոյանը խոստանում է ամեն ինչ անել աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար։

«Մենք ունենք ուժեղ հավաքական ու շատ ուժեղ թիմ, մեկս մեկի կողքին ենք ամեն պահի ու գիտենք, որ կարող ենք հույսներս իրար վրա դնել։ Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ամոյանը:

Հոկտեմբերի 24-ին Աստանայում կմեկնարկի Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ղազախստանի մայրաքաղաքում պայքարի դուրս կգան հայ 16 ըմբիշներ:

18 Հոկտեմբեր, 2026 14:03
Վեր