Հայաստանն ու Տաջիկստանը կփոխանակվեն էկոհամակարգերի պահպանության փորձով Zarkerak - Հայաստանն ու Տաջիկստանը կփոխանակվեն էկոհամակարգերի պահպանության փորձով
Zarkerak Zarkerak - Հայաստանն ու Տաջիկստանը կփոխանակվեն էկոհամակարգերի պահպանության փորձով
Հայաստանն ու Տաջիկստանը կփոխանակվեն էկոհամակարգերի պահպանության փորձով

Հայաստանն ու Տաջիկստանը կփոխանակվեն էկոհամակարգերի պահպանության փորձով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

COP17-ին ընդառաջ՝ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։

Քննարկել են էկոհամակարգերի պահպանության, վերականգնման, կենսաբազմազանության մշտադիտարկման, գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման և կենսառեսուրսների կայուն կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Անդրադարձել են նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը և այս ուղղությամբ փորձի փոխանակմանը։

Նախարարը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության նախաձեռնությունները՝ կարևորելով փորձի փոխանակումն ու համատեղ գործնական քայլերը։

17 Հոկտեմբեր, 2026 21:11
Վեր