Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր Zarkerak - Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր
Zarkerak Zarkerak - Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր:

Այս ամին 24News-ին պատմեց Մասիսի Ռաչպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը:

«Նա տան միակ տղան էր, մի քույր ունի: Տղային անձամբ եմ ճանաչել, լավ դաստիարակված, շփվող տղա էր, շատ ափսոս էր:
Գյուղի համար պատրաստակամ էր, ինչ պետք լիներ, կհասներ, իրեն մեկ անգամ կոնֆլիկտի մեջ չեմ տեսել, երբեք վատ բան չեմ նկատել:

Մահվան մանրամասներից տեղյակ չեմ, ամբողջ գյուղը ափսոսում է նրա մահվան համար։ Չեմ լսել, որ խնդիրներ ունենա ծառայության ժամանակ, հարազատներն էլ երբեք չեն բողոքել»,-մեկնաբանեց գյուղապետը:

Նշենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

10 Հոկտեմբեր, 2026 22:05
Վեր