Այսպիսի վիճակում գտնվող տասնյակ հազարավոր կիլոմետր օդային գծեր ունենք մեր երկրի ողջ տարածքում, իսկ առջևում ձմեռ է․ Ռոմանոս Պետրոսյան Zarkerak - Այսպիսի վիճակում գտնվող տասնյակ հազարավոր կիլոմետր օդային գծեր ունենք մեր երկրի ողջ տարածքում, իսկ առջևում ձմեռ է․ Ռոմանոս Պետրոսյան
Zarkerak Zarkerak - Այսպիսի վիճակում գտնվող տասնյակ հազարավոր կիլոմետր օդային գծեր ունենք մեր երկրի ողջ տարածքում, իսկ առջևում ձմեռ է․ Ռոմանոս Պետրոսյան
Այսպիսի վիճակում գտնվող տասնյակ հազարավոր կիլոմետր օդային գծեր ունենք մեր երկրի ողջ տարածքում, իսկ առջևում ձմեռ է․ Ռոմանոս Պետրոսյան

Այսպիսի վիճակում գտնվող տասնյակ հազարավոր կիլոմետր օդային գծեր ունենք մեր երկրի ողջ տարածքում, իսկ առջևում ձմեռ է․ Ռոմանոս Պետրոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ բնակավայրերում նոյեմբերի 23-ին տևական հոսանքազրկում է տեղի ունեցել։ Առատ ձյան և բքի հետևանքով բնակավայրերը սնուցող 6 կՎ օդային գիծը վթարվել է ութ հատվածում, ինչպես նաև կողաշրջվել են մի քանի հին փայտե հենասյուներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ՀԷՑ-ի աշխատակիցներն ամբողջ գիշեր տեղազննություն են իրականացրել, իսկ վաղ առավոտյան վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել է սպառողների էլեկտրամատակարարումը։

«Եվ այսպիսի վիճակում գտնվող՝ տասնյակ հազարավոր կիլոմետր օդային գծեր ունենք մեր երկրի ողջ տարածքում, իսկ առջևում ձմեռ է…»,- գրել է Պետրոսյանը։

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը նշել է, որ սակագնային մարժայով նախատեսված միջոցների և ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած ֆինանսական խնայողությունների հաշվին առաջիկա տարիներին նախատեսում են հետևողականորեն արդիականացնել ընկերության բաշխման ցանցը և նվազագույնի հասցնել վթարային իրավիճակները։

«Թե բա «Մեկ միլիարդ դոլար արժե ՀԷՑ-ը»»,-գրել է Պետրոսյանը։

 

24 Նոյեմբեր, 2026 23:31
Վեր