Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ Ազգային ժողովի մոտ, բախվել են «Tesla» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, ապա բախվել լուսակիրի մոտ կանգնած 3 քաղաքացու, ինչից հետո մոտոցիկլավարն ու այդ երեք քաղաքացիները, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մոտոցիկլի և ավտոմեքենայի սեփականատերերի, մոտոցիկլավարի, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է մոտոցիկլավարը, որը բախվել է «Tesla»-ի հետնամասին։

