Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ Zarkerak - Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ
Zarkerak Zarkerak - Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ
Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ

Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Որոշմամբ նախատեսվում է ներառել նաև «XYZ» թվերի համադրությամբ համարանիշերի ձևաչափը՝ հաշվի առնելով քաղաքացիների հետաքրքրվածությունը նման համարանիշերի նկատմամբ և ապահովելով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համադրությունների ամբողջականությունը։

Արդյունքում կընդլայնվի քաղաքացիներին առանց աճուրդի տրամադրվող մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շրջանակը, ինչպես նաև կապահովվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նախատեսվող համադրությունների ամբողջականությունը։

15 Հոկտեմբեր, 2026 16:59
Վեր