«Իջևանի անտառտնտեսություն»-ում փայտանյութով բեռնված մեքենա է հայտնաբերվել․ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել Zarkerak - «Իջևանի անտառտնտեսություն»-ում փայտանյութով բեռնված մեքենա է հայտնաբերվել․ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել
Zarkerak Zarkerak - «Իջևանի անտառտնտեսություն»-ում փայտանյութով բեռնված մեքենա է հայտնաբերվել․ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել
«Իջևանի անտառտնտեսություն»-ում փայտանյութով բեռնված մեքենա է հայտնաբերվել․ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել

«Իջևանի անտառտնտեսություն»-ում փայտանյութով բեռնված մեքենա է հայտնաբերվել․ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության կողմից անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են ուժեղացված կանխարգելիչ-հսկողական միջոցառումները։

Ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 4-րդ պահաբաժնի տարածքում նկատել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա՝ փայտանյութով բեռնված։

Էկոպարեկների կողմից մեքենան անմիջապես կանգնեցվել և ստուգվել է։ Մեքենայի վարորդ Ս.Ա.-ն խոստովանել է, որ տեղափոխում էր բոխի տեսակի փայտանյութ, սակայն նա չի ներկայացրել դրա օրինականությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթեր։

Դեպքի առթիվ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ, իսկ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս:

09 Հոկտեմբեր, 2026 22:19
Վեր