«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է բացահայտվել․ գործունեությունը կասեցվել է Zarkerak - «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է բացահայտվել․ գործունեությունը կասեցվել է
Zarkerak Zarkerak - «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է բացահայտվել․ գործունեությունը կասեցվել է
«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է բացահայտվել․ գործունեությունը կասեցվել է

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում թերլիցքավորման դեպք է բացահայտվել․ գործունեությունը կասեցվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային վառելիքի վաճառքով զբաղվող «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, Նոր Հաճն, Պարգևաշեն 4-րդ թաղամաս 22) բացահայտվել են խախտումներ։

Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, մասնավորապես՝ վերահսկողական գործողությունների արդյունքում բացահայտվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

09 Հոկտեմբեր, 2026 22:27
Վեր