Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Մինչ նիստի մեկնարկը տեղի է ունեցել երկրների առաջնորդների դիմավորման, ապա համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։
Լուսանկարվելու արարողության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, չկարողանալով զսպել իրեն, Նիկոլ Փաշինյանի հետ կատակել է՝ ասելով. «ուր պետք է փախչի, մեզնից ոչ մի տեղ չես փախչի»։
Նշենք, որ լուսանկարում վարչապետը կանգնած է Բելառուսի և Ադրբեջանի նախագահների միջև։

