Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Zarkerak - Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Zarkerak Zarkerak - Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Նորվեգիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Լիսե Նուրդգարդին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Նուրդգարդին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր պատասխանատու գործունեության ընթացքում։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու բարձր մակարդակի շփումների ընդլայնումը՝ կարևորելով երկկողմ գործընկերության հետագա խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի շրջանակներում։

Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ Նորվեգիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին և նախանշել այդ ուղղությամբ հետագա փոխգործակցության հեռանկարները։

09 Հոկտեմբեր, 2026 15:50
Վեր