Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն առնվազն որոշ ժամանակ կմնա Հայաստանում։ Այս մասին Infocom-ի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում։ Քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է:
Դրանք տարբեր թեմաներ են, նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից»։
Խոսելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր գերիների հետ ադրբեջանզի զինծառայողի հնարավոր փոխանակման մասին՝ վարչապետն ասել է. «Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք: Վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու»:

