Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Zarkerak - Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Zarkerak Zarkerak - Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպան Դիմիտրիոս Սկուտասին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սկուտասին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։

Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ավանդական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված Հայաստան-Հունաստան հարաբերություններն ամուր հիմք են ստեղծում դրանք որակապես նոր մակարդակի բարձրացնելու և հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար:

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի համապարփակ իրագործման համատեքստում երկկողմ փոխգործակցության ընդլայնումը:

Առանձնահատուկ շեշտադրվել է երկկողմ առևտրատնտեսական օրակարգի առաջմղումը:

09 Հոկտեմբեր, 2026 14:44
Վեր