Հունվարի 1-ից ԱՊՀ մարմիններում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին Zarkerak - Հունվարի 1-ից ԱՊՀ մարմիններում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին
Zarkerak Zarkerak - Հունվարի 1-ից ԱՊՀ մարմիններում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին
Հունվարի 1-ից ԱՊՀ մարմիններում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Հունվարի 1-ից ԱՊՀ մարմիններում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մարմինների նախագահությունը 2027 թվականի հունվարի 1-ից կանցնի Ուզբեկստանին։

Այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը ԱՊՀ ղեկավարների խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի ժամանակ։

«Տեղի է ունեցել Պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որի ընթացքում որոշվել է, որ Ուզբեկստանի Հանրապետությունը 2027 թվականի հունվարի 1-ից կստանձնի ԱՊՀ նախագահությունը», - ասել է Բերդիմուհամեդովը։

Թուրքմենստանը մինչ այդ՝ 2026 թվականին կնախագահի ԱՊՀ մարմիններում։

ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի է ունեցել Թուրքմենբաշիի Ավազա ազգային զբոսաշրջային գոտում, մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս:

Միջոցառմանը առաջին անգամ մասնակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

09 Հոկտեմբեր, 2026 15:01
Վեր