Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ներկայացուցիչներ Հակոբ Շարբաթյանը (50 կգ) և Ռոմիկ Հարությունյանը (66 կգ) դուրս են եկել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում Հակոբ Շարբաթյանը հաղթել է լեհ Պյոտր Դվոյացկուն, որին նաև նոկդաւնի է ենթարկել երկրորդ ռաունդում:
Ռոմիկ Հարությունյանը եզրափակիչի ուղեգիրը վիճարկել է չեխ Պավել Դուշանեկի հետ ու վստահ հաղթանակի հասել 5:0 հաշվով:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էդուարդ Քարամյանը (60 կգ) պարտվել է կիսաեզրափակիչում ու դարձել բրոնզե մեդալակիր:

